Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
08.11.2019 | 13:08

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը՝ տեղեկացնում է haber7.com լրատվականը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է միջազգային իրավունքը խախտող օկուպացիա: ԱԳ նախարարը նշել է, որ Անկարա այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից: Մաասը հայտարարել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային, թեև զենքի վաճառքի արգելքի մասին պաշտոնական որոշում դեռևս չկա: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրեր չեն կնքվի, իսկ գոյություն ունեցողները կարող են չեղարկվել: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցումները կարող են դրդել նոր գործընկերներ փնտրել, ինչպես Ռուսաստանի դեպքում: Դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ