Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից

Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից
08.11.2019 | 13:10

Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների՝ այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ: «Չինական կողմը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այդ մեթոդներից, միակողմանի պատժամիջոցներից և Իրանի հանդեպ ծայրաստիճան ճնշումից, միայն այդպես կարելի է վերադառնալ խնդրի լուծման ելակետային ճիշտ ճանապարհին»,- ճեպազրույցում հայտարարել է չինացի դիվանագետը: Չժայ Ցզյունը նշել է, որ Մերձավոր Արևելքում լարված դրությունը կապված է ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների և ճնշումների, ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագիրը լքելու փաստի հետ:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ