«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարտի 1-ի գործով հարցաքննության կկանչվի Տիգրան Թորոսյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննության կկանչվի Տիգրան Թորոսյանը
08.11.2019 | 13:14

«Փաստը» գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության:


Ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։
Թե ինչու է նման որոշում կայացվել և Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ