Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին
13.11.2019 | 22:38

«2020-ի պետական բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական, տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է»՝ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա, նման բյուջեով, կառավարության հնգամյա ծրագրով, ներդրումների քաղաքականությամբ, այսինքն՝ այս բոլոր մոտեցումներով հնարավոր չէ ապահովել այն մոտեցումները, հույսերն ու սպասելիքները, որոնք քաղաքական հեղափոխության ժամանակ առաջացել են ժողովրդի մոտ։


Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ 4.9 տոկոս տնտեսական աճը, որը նշված է բյուջեում, հետընթաց է։ Պատգամավորը համոզված է՝ տնտեսական հեղափոխությունը նման կերպ իրականություն չի կարող դառնալ, իսկ բյուջեն էլ չի կարող սպասարկել պետության ու ժողովրդի շահը, և իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին։

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ