Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դեսպանատունը՝ դեսպանի հանդիպումների մասին

ԱՄՆ դեսպանատունը՝ դեսպանի հանդիպումների մասին
14.11.2019 | 13:24

Դեսպանատան պաշտոնյաները բնականոն դիվանագիտական գործունեության շրջանակում հանդիպումներ են ունենում տարբեր տեսակետների ու գաղափարների հարող քաղաքական կուսակցությունների հետ՝ այսպիսին է ԱՄՆ դեսպանատների աշխատաոճը ամբողջ աշխարհում՝ պատասխանեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը «Ազատության» հարցին՝ շարունակակա՞ն են լինելու դեսպան Լին Թրեյսիի հանդիպումները ՀՀԿ-ի հետ և ի՞նչ այլ կուսակցությունների հետ է նա ծրագրում հանդիպել:

Հարցին, թե ո՞րն է այդ հանդիպումների նպատակը, և դրանք սահմանափակվելու են միայն քաղաքակա՞ն շրջանակներով, դեսպանատնից արձագանքեցին. «Դեսպանն ակտիվորեն հարաբերություններ է զարգացնում հասարակության տարբեր օղակների հետ և պարբերաբար հանդիպումներ է ունենում անհատների ու խմբերի, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։ Բոլոր այս հանդիպումներն օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը և մեծացնել բոլոր ուղղություններում մեր երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու կարողությունը»։

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ