Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողանը Վաշինգտոնում «ամոթալի քայլ» որակեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Էրդողանը Վաշինգտոնում «ամոթալի քայլ» որակեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
14.11.2019 | 13:25

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևը ամոթալի քայլ էր՝ երեկ Վաշինգտոնում հայտարարեց Թուրքիայի նախագահը, հույս հայտնելով, որ Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը, - ընդգծեց Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը:-Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների պալատում ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խոր վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է որոշում կայացնեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք և հայկական կողմին առաջարկել ենք փոխադարձաբար բացել արխվներն ու պատմական հանձննաժողով ստեղծել: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

«Մենք շատ հիասքանչ ու արդյունավետ հանդիպում ունեցանք», - դռնփակ բանակցություններից հետո հայտարարել էր Թրամփը, հավելելով` ինքը նախագահ Էրդողանի մեծ երկրպագուներից է, և իրենք ընկերներ են ծանոթության առաջին օրից: Համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահը պնդել էր, թե իրենք կարող են հաղթահարել երկկողմ հարաբերությունների բազմաթիվ տարաձայնությունները, սակայն չէր մանրամասնել` երբ և ինչպես:

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ