Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին

ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին
14.11.2019 | 13:26

ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բավականին զգայուն է ու մենք դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի, երեկ ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ հարցը գործընկերների հետ քննարկումների օրակարգում է. «Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ