Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԿԳՄՍ-ում պատրաստ են քննարկման

ԿԳՄՍ-ում պատրաստ են քննարկման
14.11.2019 | 13:27

«Հրապարակը» գրում է. «Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին: «Ոչ։ Թե ես, թե պարոն Հարությունյանը արդեն քանիցս նշել ենք` չկա որոշում, կան քննարկումներ»: Իսկ հայոց լեզվի-գրականության, պատմության դասավանդման նկատմամբ փոխվե՞լ է մոտեցումը։ «Ոչ, դա բուհերի ինքնավարության խնդիրն է, և եթե մեր դպրոցը չի կարողանում տալ այն կարևոր գիտելիքները` հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության մասով, դա առանձին խոսակցություն է։ Այս հարցում ևս պատրաստ ենք բազմակողմանի քննարկման, այնուհանդերձ, արձանագրենք, որ այն, ինչ սովորեցնում ենք մենք բուհերում, բացառապես հանրակրթության շրջանակներում լուծելու խնդիր է, բայց, միևնույն է` պատրաստ ենք քննարկման»:


Նահանջ, այսպես ասած` «զադնի» կդնե՞ք այս 2 հարցում։ «Նայած որ հարցում` ինչ պատճառաբանությամբ։ Օրենքը կդրվի հանրային քննարկման, կփորձենք հասկանալ՝ եթե խնդիրները հստակ դրվեն, մեթոդաբանությունը նույնպես կհստակվի»: Ասում են՝ սա գլոբալիստների պահանջն է՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներիդ` ազգային արժեքները, պահպանողականությունը ոչնչացնելը։ «Ինքներդ էլ կարող եք նկատել, որ այդ գնահատականներն առկա են մարգինալ խմբերում և տարբեր հրահրումների արդյունքում բարձրացված աղմուկ են։ Այդ «մտահոգությունները», որոնք այսպես հախուռն բարձրացվում են, օրենքի հիմքում ընդհանրապես չկան»»:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ