«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու և վերացնելու ռազմավարական խնդիր դնենք

Նիկոլ Փաշինյան. Պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու և վերացնելու ռազմավարական խնդիր դնենք
14.11.2019 | 13:39

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշման նախագծում: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ թեև հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ պատրաստ է ներկրման, սակայն տեխնիկական խնդիր կա. այդ ՀԴՄ-ները պետք է պարտադիր ունենան POS տերմինալներ: «Բանկերի հետ աշխատելու համար երկար ժամանակ է պահանջվում, և մենք առաջարկում ենք, որ եթե մյուս տեխնիկական պահանջները բավարարված են, POS տերմինալի ֆունկցիան կես տարում իրականացվի, սրանով հնարավորություն կտանք, որ ներկրվեն ՀԴՄ-ները»,-ասաց Դավիթ Անանյանը:


Վարչապետը նկատեց, որ երկար տարիներ քննարկվում էր ՀԴՄ-ների ներմուծման շուկան ազատականացվելու հարցը, և երբ ազատականացրին, առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչն է ՀԴՄ-ների պահանջարկի ավելացման պատճառը, իսկ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Առաջին հերթին դա իրավական ակտի ուժով է պայմանավորված, երկրորդը՝ նոր տնտեսավարողների գրանցվելու և հաշվառվելու, և երրորդը՝ ստվերից դուրս բերելու արդյունքում է մեծացել պահանջարկը»,-ասաց նա և ավելացրեց, որ գործող ընկերություններն իրենց շրջանառության ոլորտները ընդլայնելու արդյունքում նոր ՀԴՄ-ներ ձեռք բերելու անհրաժեշտություն են ունեցել: Վարչապետն ամփոփեց. ի վերջո պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու, այնուհետև վերացնելու ռազմավարական խնդիր դրվի, ինչը կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարում: Նա նկատեց, որ բանկային քարտերն էլ իրենց արդիականությունը կորցնում են, և տարածվում է բջջային հեռախոսների հետ բանկային հաշիվը կապելու միտումը:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ