ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Սիրիայում հայերի սպանությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Սիրիայում հայերի սպանությունը
14.11.2019 | 21:21

Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ հոգևորականների սպանության վերաբերյալ: «Ցավով տեղեկացանք «Ժողովրդավարական միություն կուսակցություն (Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր) Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PYD/YPG/PKK) ահաբեկչական կառույցի վերահսկողության տակ գտնվող տարածքում նողկալի հարձակման հետևանքով Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին: Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում Սիրիայի ժողովրդին: Տեղի ունեցածի ուղղակի կասկածյալները տարածաշրջանում գործող և սիրիացիներին, այդ թվում`քրիստոնյաներին մշտապես թիրախավորող ահաբեկչական կազմակերպություններն են»՝ ասված է հայտարարության մեջ: ԱԳՆ ընդգծել է՝ Թուրքիան գործակցելու է միջազգային հանրության հետ այս ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու համար:


Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները սպանել էին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ