Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները

Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները
14.11.2019 | 21:26

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - ասաց վարչապետը:Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել: «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», - հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ