Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո
14.11.2019 | 21:39

Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելիի պողոտան, երբ խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու շուրջ սահմանադրական ուղղումների ընդունումը: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չի կարողացել ընդունել սահմանադրական այն ուղղումները, որոնք խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից անցում են նախատեսում համամասնականի: «Բիձինա Իվանիշվիլին խաբեց վրաց ժողովրդին: Նա խոստացավ անցկացնել համամասնական ընտրություններ, որոնք պետք է լինեին արդար ու ժողովրդավարական: Այն, ինչ այսօր մենք տեսանք խորհրդարանում, բեմադրություն էր, ներկայացում, շոու: Սկսվել են բողոքներ, որոնք լուրջ թափ կառնեն»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:


Ընդդիմադիր Գեորգի Վաշաձեն լրագրողներին հայտարարել է, որ ակցիաների սկիզբը պլանավորված էր երեկոյան ժամը 19:00-ին, սակայն քաղաքացիական բողոքներն սկսվեցին անհապաղ: Ավելի վաղ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել է, որ լքում է այն 2020-ին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: «Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում: Մեզ մնում է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,- ասել է նա: Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում էր հայտարարությունը, նրա հետ կանգնած էին 4 խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում է 7 մարդ:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ