Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում

Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում
20.11.2019 | 18:16

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենևին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել: Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող դրույթի պատճառով: «Անհասկանալի է նպատակը, որովհետև պետական նպատակային ծրագրերում դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետև այդ դեղերն արդեն պետությունը գնել է, ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվում են բնակչությանը»,- ասել է Զեյնալյանը` շեշտելով, որ անառողջ մրցակցային դաշտ կստեղծվի, դեղորայքը, որ պետությունն է գնում, այլ ներկրող էլ է այն ներկրում, և արդյունքում այդ գովազդը կխթանի ներկրողի բիզնեսը:

Որ ներկրողների շահերին է ծառայեցնում նախարար Թորոսյանը այս օրինագիծը` դեռ պարզ չէ: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նախագիծը շատ կարևոր է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է հենց այս կետը զետեղված… Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը»»։

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ