Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միհրան Հակոբյանը՝ վարչապետի՝ Գ. Նժդեհի վերաբերյալ արած հայտարարության մասին

Միհրան Հակոբյանը՝ վարչապետի՝ Գ. Նժդեհի վերաբերյալ արած հայտարարության մասին
20.11.2019 | 18:20

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան


Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ չի լսել, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհը աչքի է ընկել դեռևս 1912-ին, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կողքին Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտը, իսկ հետո Առաջին Աշխարհամարտին էր մասնակցում՝ որպես հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարի տեղակալ: Ժողովրդի վարչապետը զարմանում է, թե ինչու՞ 1939-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը Ռուսաստանում չի քննադատվում, մինչդեռ այս պակտը քննադատվել է դեռևս 1989-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների դեկտեմբերի 24-ի համագումարում՝ համար 979-1 «1939թ.-ի չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին» որոշումով։
Հ.Գ. Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է։ Ի սեր Աստծո, հանկարծ չխոսեք 1938թ.-ի Մյունխենյան գործարքից։ Դուք մեզ և ռուսաստանցիներին ձեր պատմագիտական գիտելիքներով արդեն շշմեցրել ու զվարճացրել եք, նույնը մի արեք Արևմուտքի մասով»։

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ