Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նաթանյահուն և Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ

Նաթանյահուն և Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ
20.11.2019 | 18:22

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ: Նոյեմբերի 20-ին Նաթանյահուն Twitter- ում գրել է. «Ցավոք, երեկ (նոյեմբերի 19-ին) կայացած մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի («Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության ղեկավարի) դրած պայմանը՝ ընդունել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագիծը, որի համաձայն՝ ես՝ որպես գործող վարչապետ, առաջինը ստանձնեի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը»: Նա ընդգծել Է, որ այդ պայմանն սկզբունքային է Լիբերմանի համար:

Նա քննադատել է «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի ղեկավարներին կառավարության ձեւավորման շուրջ Իսրայելի արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար: Վարչապետի կարծիքով՝ քաղաքական գործիչները խախտել են ավելի վաղ ընտրողներին տված խոստումները: Նոյեմբերի 21-ի կեսգիշերին լրանում է օրենքով Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը կառավարական կոալիցիա կազմելու համար: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը փորձել Է կաբինետ կազմել Նաթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Կնեսետի (խորհրդարանի) 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կկարողանա փորձել հավաքելու 61 խորհրդարանականի ստորագրություն, որ նախագահը հենց նրան հանձնարարի կոալիցիայի կազմումը: Եթե դա նրան չհաջողվի, երկրորդ անընդմեջ կրկնական ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի լրանալուց 90 օր անց:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ