Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը

Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը
20.11.2019 | 18:32

Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, և ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ