Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­րա­ջա­նո­վ­յան պա­տա­ռիկ­ներն ու վե­րա­կանգն­ված «Պե­պոն»

Փա­րա­ջա­նո­վ­յան պա­տա­ռիկ­ներն ու վե­րա­կանգն­ված «Պե­պոն»
29.11.2019 | 03:31
2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին՝ Լիո­նի «Լյու­միեր եղ­բայր­ներ» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի օ­րե­րին, ներ­կա­յաց­վե­լու է «Կի­նո­յի տա­ճար» ամ­բող­ջա­կան ծրա­գի­րը։ Այս մա­սին հայտ­նում են Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նից, հա­վե­լե­լով, որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք է բեր­վել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րեն Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի Լիոն կա­տա­րած ա­շա­տան­քա­յին այ­ցի շր­ջա­նակ­նե­րում։
Լյու­միեր եղ­բայր­նե­րի թան­գա­րա­նում կա­յա­նա­լիք «Կի­նո­յի տա­ճար» մի­ջո­ցառ­ման ծրա­գի­րը նե­րա­ռում է Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի «Նռան գույ­նը» ֆիլ­մի հիմ­նա­կան մոն­տա­ժից դուրս մնա­ցած, վե­րա­կան­գն­ված կադ­րե­րի ինս­տա­լյա­ցիա, Վար­պե­տի ե­րեք ֆիլ­մե­րի («Հա­կոբ Հով­նա­թա­նյան», «Ա­րա­բա­նախ­շեր Փի­րոս­մա­նիի թե­մա­նե­րով» և «Կիևյան որմ­նան­կար­ներ» )՝ ե­ռա­ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյու­նը, Ս. Փա­րա­ջա­նո­վի տուն-թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րի ցու­ցադ­րում, ինչ­պես նաև ֆո­րում-քն­նար­կում՝ նվիր­ված Ս. Փա­րա­ջա­նո­վի ժա­ռան­գու­թյա­նը։
Բա­ցի «Կի­նո­յի տա­ճար» ծրագ­րից, Շ.­Միր­զա­խա­նյա­նը ու­նե­ցել է գործ­նա­կան այլ հան­դի­պում­ներ կի­նո­յի ո­լոր­տի հայտ­նի ան­ձանց հետ, մաս­նա­վո­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ են տար­վել Թու­լու­զի ֆիլ­մա­դա­րա­նի տնօ­րեն Ֆրանկ Լուա­րեի և հա­վա­քա­ծու­նե­րի տնօ­րեն Ֆրան­չես­կա Ա­զա­րա­յի հետ, քն­նարկ­վել են հայ կի­նո­յի ժա­ռան­գու­թյան պահ­պան­մա­նը և հան­րահռ­չակ­մա­նը վե­րա­բե­րող կարևոր խն­դիր­ներ, այդ թվում՝ հայ­կա­կան կի­նո­ժա­ռան­գու­թյան վե­րա­կան­գն­ման, թվայ­նաց­ման, պահ­պա­նու­թյան հար­ցե­րը։ Անդ­րա­դարձ է ե­ղել նաև Թու­լու­զի ֆիլ­մա­դա­րա­նում պահ­պան­վող Հա­մո Բեկ­նա­զա­րյա­նի «Պե­պո» գե­ղար­վես­տա­կան խա­ղար­կա­յին ֆիլ­մի եր­կու տար­բեր ժա­պա­վեն­նե­րի շուրջ, ո­րոնք ու­սում­նա­սի­րել են տե­ղի մաս­նա­գետ­նե­րը: Ֆրան­սիա­կան կող­մի խոր­հր­դով և մեր հա­մա­ձայ­նու­թյամբ մշակ­վել է մեկ ամ­բող­ջա­կան թվայ­նաց­ված և վե­րա­կան­գն­ված ֆիլմ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը: Ներ­կա­յումս Թու­լու­զի ֆիլ­մա­դա­րա­նի հետ քն­նար­կում­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են և 2020-ին ակն­կալ­վում է այն­տեղ թվայ­նաց­նել և վե­րա­կանգ­նել «Պե­պոն»:
Հա­վե­լենք, որ «Նռան գույ­նը» ֆիլ­մի մոն­տա­ժից դուրս մնա­ցած կադ­րե­րը 2019-ի հուն­վա­րին ներ­կա­յաց­վել էին Ռո­տեր­դա­մի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նում, իսկ Երևա­նյան ցու­ցադ­րու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ «Ոս­կե ծի­րան» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում՝, «Այ­րա­րատ» կի­նո­թատ­րո­նում (նախ­կին «Ռո­սիա»)։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ