Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու

Ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու
10.12.2019 | 14:29

Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման, Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն, ապա՝ ավելացրել.

«Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզնից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երեւանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարեւանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։ Առավելեւս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երեւանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր։ Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երեւանում իսկապես շատ շքեղ է լինելու»։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ