«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախարարի տեղակալ վերադարձել է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով

Նախարարի տեղակալ վերադարձել է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով
12.12.2019 | 12:56

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը:


Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀՄՀ 2019 թ. գործունեության, 2020 թ. ծրագրային գործունեության պլանները, ՀՀՄՀ գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի, ՀՀՄՀ և ՀՀԽ հաջորդ համատեղ նիստի անցկացման ժամկետների և վայրի հետ կապված հարցերը, անդրադարձ է կատարվել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին, քննարկվել են կազմակերպական հարցերը: Մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի փակման շրջանակում տեղի է ունեցել նաև «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը: Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը վերադարձել է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին` ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի կանոնակարգի համաձայն` ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ