Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գա­րե­գին Նժ­դե­հը Սո­վե­տա­կան Միու­թ­յան քա­ղա­քա­ցի չէր և որևէ պար­տա­վո­րու­թ­յուն չու­ներ այդ երկ­րի նկատ­մամբ

Գա­րե­գին Նժ­դե­հը Սո­վե­տա­կան Միու­թ­յան քա­ղա­քա­ցի չէր և որևէ պար­տա­վո­րու­թ­յուն չու­ներ այդ երկ­րի նկատ­մամբ
17.12.2019 | 01:39
Միան­գա­մից ա­սեմ՝ ես նժ­դե­հա­գետ չեմ, սա­կայն այդ ա­կա­նա­վոր մար­դու մա­սին ու­նե­ցածս ընդ­հա­նուր ի­մա­ցու­թյունն ինձ թույլ է տա­լիս, որ­պես­զի նման հար­ցադ­րում կա­տա­րեմ: Խոսքս հրա­պա­րա­կա­յին է, ոչ գի­տա­կան, և ա­ռա­վե­լա­պես ուղղ­ված է ոչ այն­քան հան­րու­թյա­նը, որ­քան մեր քա­ղա­քա­կան, պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան այն գոր­ծիչ­նե­րին, ով­քեր գոր­ծի բե­րու­մով կամ ա­կա­մա­յից հա­րա­բեր­վում են ար­տա­քին աշ­խար­հի հետ՝ տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում հա­ճախ ստա­նա­լով անս­պա­սե­լի, ան­տե­ղի ու ի­րա­կա­նում ան­հե­թեթ, այս­պես կոչ­ված, մար­տահ­րա­վեր­ներ: Վեր­ջի­նը, կար­ծես թե, վե­րա­բե­րում է Գա­րե­գին Նժ­դե­հին:
Խոս­տո­վա­նենք, որ թուր­քա­կան ճկուն քա­ղա­քա­կան մտ­քին հեր­թա­կան ան­գամ հա­ջող­վել է ա­վե­լի շուտ բան­սար­կու­թյա­նը սա­զա­կան մի նյութ դարձ­նել բա­վա­կա­նին ծա­վա­լուն քն­նու­թյան թե­մա: Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն է խո­սում այդ մա­սին, այ­նու­հետև, չգի­տես ին­չու, Ռու­սաս­տա­նից ե­կած լրագ­րող­ներն են նմա­նօ­րի­նակ հար­ցեր տա­լիս Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին, հե­տո տես­նում ենք, որ եվ­րո­պա­կան ֆո­րում­նե­րում է դա հն­չում: Հայ­կա­կան կող­մը՝ վար­չա­պե­տից մինչև տար­բեր պատ­վի­րակ­ներ, ան­շուշտ, տա­լիս է պա­տաս­խան­ներ, ո­րոնք հայ հա­սա­րա­կու­թյան մի մա­սը հա­մա­րում է բա­վա­կա­նին հա­ջող ու լիար­ժեք, իսկ մյուս մա­սը՝ պա­կաս ու թե­րի: Խն­դի­րը դա չէ, այլ այն, որ ա­մեն մի նման բա­ցատ­րու­թյու­նից հե­տո դի­մա­ցի ան­մեղ­սու­նա­կը պար­զա­պես ժպ­տում է, կար­ծես ա­սե­լով՝ ա­յո՛, բայց… Եվ ստաց­վում է, որ մենք չենք կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել այդ «Ա­ՅՈ՛, ԲԱՅՑ»-ի պատ­նե­շը: Ին­չու՞: Մի­գու­ցե պատ­ճառն այն է, որ մենք փոր­ձում ենք պաշտ­պա­նել Գա­րե­գին Նժ­դե­հին, այդ­կերպ նաև մեզ բո­լո­րի՞ս: Բայց մի՞­թե Նժ­դե­հը պաշտ­պա­նու­թյան կա­րիք ու­նի։
Ո՞վ էր Գա­րե­գին Նժ­դե­հը Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին: Նա Բուլ­ղա­րիա­յի քա­ղա­քա­ցի էր, և ե­թե ներ­կա­յաց­նում էր որևէ հան­րու­թյուն, ա­պա դա միայն և միայն հայ­կա­կան ան­պար­փակ սփյուռ­քի եվ­րո­պա­կան հատ­վածն էր: Թավ տա­ռե­րով գրենք՝ Գա­րե­գին Նժ­դե­հը Սո­վե­տա­կան Միու­թյան քա­ղա­քա­ցի չէր և որևէ պար­տա­վո­րու­թյուն չու­ներ այդ երկ­րի նկատ­մամբ: Նա եր­բեք չի պայ­քա­րել Սո­վե­տա­կան Միու­թյան դեմ, ա­ռա­վել ևս՝ չի պայ­քա­րել գեր­մա­նա­կան ֆա­շիստ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով: Ա­վե­լին՝ պա­տե­րազ­մը դեռ չա­վարտ­ված, նա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջար­կու­թյուն է ա­րել սո­վե­տա­կան հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին: Այլ բան է, որ վեր­ջին­ներս ստո­րա­բար խոս­քա­զանց ե­ղան, և նրան կա­լա­նա­վո­րե­լով, հա­մա­պա­տաս­խան քա­րոզ­չու­թյամբ դարձ­րին հա­կա­սո­վե­տա­կան տարր: Կրկ­նում եմ՝ Նժ­դե­հը եր­բեք հա­կա­սո­վե­տա­կան պայ­քար չի մղել (Կար­միր բա­նա­կի դեմ նրա զան­գե­զու­րյան կռիվ­նե­րը դրա հետ կապ չու­նեն):
Այդ դեպ­քում՝ ի՞նչ էր ա­նում Գա­րե­գին Նժ­դեհն այդ տա­րի­նե­րին: Պա­տաս­խա­նը հետևյալն է՝ նա փոր­ձում էր կան­խել Հա­յոց նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Ով տե­ղյակ չէ՝ թող ջա­նա և ի­մա­նա, որ 1915-ից հե­տո թուր­քա­կան ջար­դե­րից մա­զա­պուրծ ե­ղած հա­րյուր­հա­զա­րա­վոր հա­յեր մի կերպ ա­պաս­տա­նել էին եվ­րո­պա­կան տար­բեր եր­կր­նե­րում (միայն Ֆրան­սիա­յում շուրջ 500 հա­զար հայ կար): 1941 թ. դրու­թյամբ, երբ սկս­վեց սո­վե­տա-գեր­մա­նա­կան պա­տե­րազ­մը, եր­րորդ ռայ­խը գրա­վել էր գրե­թե ամ­բողջ Արևմտյան և Կենտ­րո­նա­կան Եվ­րո­պան և, ըստ այդմ, տնօ­րի­նում էր հա­մա­րյա մեկ­մի­լիո­նա­նոց հայ գաղ­թա­կա­նու­թյան ճա­կա­տա­գի­րը: Թուրք հա­յա­տյաց­ներն ա­ռի­թից օգտ­վե­լով, որ գեր­մա­նա­ցի ֆա­շիստ­ներն սկ­սել էին հա­կահ­րեա­կան հա­լա­ծանք­ներն ու զանգ­վա­ծա­յին բնաջն­ջում­նե­րը, ո­չինչ չէին խնա­յում ի­րենց դաշ­նա­կից գեր­մա­նա­ցի­նե­րին հա­մո­զե­լու, որ հա­յե­րը հրեա­նե­րին ա­րյու­նա­կից ժո­ղո­վուրդ են, ուս­տի նույն­պես են­թա­կա են ոչն­չաց­ման: Եվ ա­հա նման ի­րա­վի­ճա­կում Գա­րե­գին Նժ­դե­հը, մի շարք հայ մտա­վո­րա­կան­նե­րի ու ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րի հետ (Դրաս­տա­մատ Կա­նա­յան, Ար­տա­շես Ա­բե­ղյան, Հայկ Ա­սատ­րյան և ու­րիշ­ներ), լծ­վում է ծան­րա­գույն մի աշ­խա­տան­քի` նպա­տակ ու­նե­նա­լով ա­պա­ցու­ցե­լու վեր­մախ­տի վե­րին ղե­կա­վա­րու­թյա­նը, որ հա­յե­րը ոչ թե սե­մա­կան ծա­գում ու­նեն, այլ ա­րիա­կան ժո­ղո­վուրդ են: Ի պա­տիվ մեր այս անձ­նա­զոհ հա­յե­րի խմ­բի, հարկ է նշել, որ խն­դի­րը փայ­լուն կեր­պով կա­տար­վեց և հա­րյուր­հա­զա­րա­վոր հա­յեր փրկ­վե­ցին նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նից: Ա­վե­լին՝ մահ­վան ճամ­բար­նե­րից փրկ­վե­ցին նաև տաս­նյակ հա­զա­րա­վոր հայ ռազ­մա­գե­րի­ներ: Նրանց մի մա­սը պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­դար­ձավ Սո­վե­տա­կան Հա­յաս­տան և, ում բախտ էր վի­ճակ­վել այդ տա­րի­նե­րին հան­դի­պե­լու Նժ­դե­հին ու Դրո­յին, ա­պա մինչև ի­րենց կյան­քի վեր­ջը ե­րախ­տա­գի­տու­թյամբ էին հի­շում նրանց ա­նուն­նե­րը:
Այս է ճշ­մար­տու­թյու­նը: Գա­րե­գին Նժ­դե­հը սո­վե­տա­կան հպա­տակ չէր, հետևա­բար չի կա­րող կո­լա­բո­րա­ցիո­նիստ հա­մար­վել: Տգետ­նե­րը թող բա­ռա­րան­նե­րում փնտ­րեն այդ բա­ռի բուն ի­մաս­տը: Նա ոչ թե մարդ­կանց մահ­վան պատ­ճառ է դար­ձել, այլ հա­կա­ռա­կը՝ փր­կել է հա­զա­րա­վոր կյան­քեր: Հայ­րե­նա­կից­նե­րի և այ­լազ­գի­նե­րի կյան­քեր: Դրա հա­մար հայ ժո­ղո­վուր­դը ե­րախ­տա­պարտ է նրան:
Հարց բո­լոր այն թուրք, ռուս և այ­լազ­գի մտա­հոգ­նե­րին, ով­քեր Նժ­դե­հի պատ­ճա­ռով «ան­հան­գս­տա­նում» են մեր ազ­գա­յին վար­կի հնա­րա­վոր սա­սան­ման հա­մար. կա՞, ար­դյոք, որևէ փաստ, որ Սո­վե­տա­կան Միու­թյու­նը, հզո­րա­զոր Ստա­լի­նի գլ­խա­վո­րու­թյամբ, կամ նրա մաս կազ­մող Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նը, կոմ­կու­սի քար­տու­ղար­նե­րով ու կա­թո­ղի­կո­սով հան­դերձ, նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ կռ­վե­լուց բա­ցի, նաև ինչ-որ բան են ա­րել եվ­րո­պա­հա­յու­թյան գլ­խին կախ­ված հո­լո­քոս­տի սպառ­նա­լի­քը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Չկա, ի­հար­կե: Իսկ ա­հա Նժ­դե­հը դա ա­րել է: Թե ինչ գնով՝ ա­նա­չառ ե­ղեք և ինք­ներդ կտես­նեք: Գա­րե­գին Նժ­դե­հի կեր­պա­րի մեջ նվաս­տա­կան ո­չինչ չկա, ո­րի հա­մար հայ մար­դը կա­րող է ա­մա­չել: Գա­րե­գին Նժ­դե­հը հայ ժո­ղովր­դի նշա­նա­վոր ան­հատ­նե­րից մեկն է և, վս­տա­հա­բար, ար­ժա­նի է, որ նրա ար­ձա­նը կանգ­նեց­ված լի­նի հա­յոց մայ­րա­քա­ղա­քում:
Համ­լետ ԴԱՎ­ԹՅԱՆ
Պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս
Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ