Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եվրո­պա­յի լա­վա­գույն դահ­լիճ­նե­րում մենք ներ­կա­յաց­նե­լու ենք մեր ե­րաժշ­տու­թ­յու­նը»

«Եվրո­պա­յի լա­վա­գույն դահ­լիճ­նե­րում մենք ներ­կա­յաց­նե­լու ենք մեր ե­րաժշ­տու­թ­յու­նը»
10.01.2020 | 01:38
Հուն­վա­րի 8-ից Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը հա­մերգ­նե­րի շարք է սկ­սել Եվ­րո­պա­յում։ 8 հա­մերգ՝ Եվ­րո­պա­յի 5 երկ­րում (Գեր­մա­նիա‚ Ավ­ստ­րիա‚ Մեծ Բրի­տա­նիա‚ Չե­խիա‚ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն)։ Տա­րա­ծաշր­ջա­նա­յին նվա­գախմ­բե­րից նման հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյուն ու­նե­ցել է‚ թերևս‚ միայն Մա­րիի­նյան թատ­րո­նի նվա­գա­խում­բը։ Այս հե­տա­գիծն այ­սօր կրկ­նում է Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը՝ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր ՍԵՐ­ԳԵՅ ՍՄ­ԲԱ­ՏՅԱ­ՆԻ ղե­կա­վա­րու­թյամբ։ Հա­մերգ­նե­րը կկա­յա­նան աշ­խար­հի լա­վա­գույն դահ­լիճ­նե­րում՝ Մյուն­խե­նի Gasteig մշա­կու­թա­յին կենտ­րոն‚ Զալց­բուր­գի Grosses Fest­spiel­haus‚ Շտուտ­գար­տի «Բեթ­հո­վեն» դահ­լիճ, Բեռ­լի­նի ֆիլ­հար­մո­նիա­յի հա­մեր­գաս­րահ‚ Լոն­դո­նի Բար­բի­կան կենտ­րոն, Վիեն­նա­յի Մյու­զիք­վե­րեյն‚ Պրա­հա­յի Ռու­դոլ­ֆի­նում սրահ‚ Մոսկ­վա­յի «Զա­րյա­դիե» դահ­լիճ։
«Ներ­կա­յաց­նել նվա­գա­խում­բը նման դահ­լիճ­նե­րում‚ ե­լույթ­ներ աշ­խար­հի ա­մե­նա­ճա­նաչ­ված ջու­թա­կա­հար­նե­րից մե­կի՝ Մաք­սիմ Վեն­գե­րո­վի հետ մե­ծա­գույն ձեռք­բե­րում է»‚- ա­սում է Սեր­գեյ Սմ­բա­տյա­նը՝ շեշ­տե­լով նաև այդ ա­մե­նի բո­վան­դա­կա­յին շատ կարևոր գոր­ծո­նը. Եվ­րո­պա­յում ա­ռա­ջին ան­գամ կներ­կա­յաց­վի Ջոն Տեր-Թադևո­սյա­նի Երկ­րորդ սիմ­ֆո­նիան‚ ո­րը, ըստ մաեստ­րո­յի‚ հայ­կա­կան լա­վա­գույն սիմ­ֆո­նիա­նե­րից մեկն է։
Ա­ռա­ջին ե­լույթն ար­դեն կա­յա­ցել է հուն­վա­րի 8-ին Մյուն­խե­նի Gasteig մշա­կու­թա­յին կենտ­րո­նում‚ ե­լույթն ու­ղեկց­վել է բուռն ծա­փե­րով։
«Այս նա­խագ­ծի մա­սին Վեն­գե­րո­վի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ ենք վա­րել մոտ 2,5 տա­րի։ Մաք­սիմ Վեն­գե­րո­վը մեր նվա­գախմ­բի լա­վա­գույն ըն­կեր­նե­րից է։ Այս հա­մեր­գաշր­ջա­նում նա Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի ռե­զի­դենտ ար­տիստն է։ Եվ­րո­պա­յի լա­վա­գույն դահ­լիճ­նե­րում մենք ներ­կա­յաց­նե­լու ենք մեր ե­րաժշ­տու­թյու­նը։ Նման սրահ­նե­րում հա­ճախ չէ‚ որ հն­չում է հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյուն‚ ա­ռա­վել ևս, ստեղ­ծա­գոր­ծու­թյուն‚ որ եր­բեք չի կա­տար­վել Եվ­րո­պա­յում»‚- ա­սաց Սեր­գեյ Սմ­բա­տյա­նը։
Նվա­գա­խում­բը Եվ­րո­պա է մեկ­նել ամ­բողջ կազ­մով՝ 92 ե­րա­ժիշտ։ Դի­րի­ժորն ըն­դգ­ծում է‚ որ հա­մեր­գա­յին այս շր­ջա­գա­յու­թյու­նը կո­լեկ­տի­վի ու իր կյան­քում ա­մե­նա­մեծ նա­խա­գիծն է‚ ինչն ի­րենց շատ ոգևո­րում է‚ ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են հան­դես գա­լու եվ­րո­պա­ցի քմա­հաճ ունկ­նդ­րի առջև։
Ի դեպ‚ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի եվ­րո­պա­կան հա­մեր­գա­յին տու­րը մեծ ար­ձա­գանք է ստա­ցել նաև ար­տա­սահ­մա­նյան մա­մու­լում. Անդ­րա­դարձ­ներ կա­րե­լի է կար­դալ Classic FM-ում‚ Rhinegold-ում‚ Strad-ում‚ Arts Manager-ում։
Անդ­րա­դառ­նա­լով ըն­թա­ցիկ հա­մեր­գաշր­ջա­նին՝ Սեր­գեյ Սմ­բա­տյա­նը նկա­տեց‚ որ Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց հե­տո ու­նեն շատ խիտ հա­մեր­գա­ցանկ՝ ե­լույթ­ներ‚ փա­ռա­տո­ներ‚ դար­ձյալ հյու­րա­խա­ղեր։
Ա­նա­հիտ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ