«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայից

Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայից
20.01.2020 | 13:59

Ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է. սա նշանակում է, որ Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու օրից մինչև 90 օր ժամկետով:

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ