Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ վարչապետի չցավակցելու մասին

Արմեն Աշոտյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ վարչապետի չցավակցելու մասին
20.01.2020 | 14:06

Ուզում եմ նորից ցավակցություններս հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր շփվել, աշխատել ու մտերին են եղել: Նա բացառիկ անձ էր՝ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա չի կարող ասել, որ Կուտոյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել, բայց մշտապես շփվել է Կուտոյանի հետ որպես շատ բանիմաց, հայրենասեր կադրի հետ: «Կարող եմ, որ ասել բացառիկ անձնավորություն էր, որի խոսքը` խոսք էր: Գիտեք, հաճախ էին լինում իշխանական տարբեր օղակներում խարդավանքներ, տարբեր տիպի խոսակցություններ, Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր իր վերջին զբաղեցրած պաշտոնում առանց որևէ հավելյալ շահարկման: Նրա մահը ցնցող էր, շոկային էր, ես էլի զերծ կմնամ որևէ շահարկումից, ցավում եմ, որ շահարկումներ կան, հատկապես իշխանական քարոզիչների դաշտում, ցավոք սրտի, այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ, մարդիկ դիակը չսառած, հողին չհանձնած, հոգին չլուսավորված և փրկություն չստացած` արդեն սկսել են քաղաքական կեղտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց որպես մարդկային էակների»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա նաև խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ չցավակցելու մասին. «Խիստ հիասթափված եմ նաև վարչապետի պահվածքից, խիստ հիասթափված եմ, որովհետև, կարծում եմ, որ նման առիթները՝ տխուր առիթները, նաև հասարակությանը միավորելու առիթներ են, և Կուտոյանի ողբերգական մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերաարժևորման, պետության ինստիտուտների նկատմամբ գնահատականի վերկանգնման և ազգը վերամիավորելու առիթ: Այն, ինչ-որ մենք տեսանք, ցավոք սրտի, բավականին տմարդի վերաբերմունք էր և անձնական ցավակցության բացակայությունը բավականին աղաղակող»:


Դիտարկմանը, թե Կառավարությունից ցավակցել են, Արմեն Աշոտյանն ասաց, որ կառավարության արձագանքը՝ վարչության արձագանքը համարժեք է այն իրավիճակին, որն ստեղծվել է: «Օրը չէ, որ ես դրա մասին շատ խոսեմ, բայց որպես ՀՀ քաղաքացի ունեմ շատ մեծ նստվածք, այս վերաբերմունքը տմարդի է իրականում, որովհետև բացարձակ չի տեղավորվում քաղաքական տրամաբանության մեջ, որովհետև այստեղ բացարձակ չկա քաղաքականություն, բայց սա ահազանգ է նաև երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության, բարոյականության ճգնաժամի…: Ես չգիտեմ` էլ ինչ պետք է լինի, որ մեր հասարակությունը, ղեկավարությունը հասկանա, որ սա հասարակությանն այսպես բզիկ-բզիկ անելու ճանապարհ չէ` չօգտագործելով հնարավորությունը միավորվելու, ես այստեղից լավ հոտ չեմ առնում: Կրկնեմ, այսօր օրը չէ քաղաքական հայտարություն անելու, զուտ մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից և ուզում եմ ասեմ` սա ճիշտ չէ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ