Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Գրիգորյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Արմեն Գրիգորյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին
20.01.2020 | 14:07

Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ կուսումնասիրենք և հանրությանը կներկայացնենք՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին։ Անդրադառնալով հարցին`Գեորգի Կուտոյանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն չի եղել, որպես բացառիկ տեղեկատվություն կրող անձի, Գրիգորյանն ասաց․ «Քննչական մարմինն ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է, կարող եմ ասել, որ այս իշխանությունն ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի, եթե անվտանգության մասով ինչ-որ հարց լինի, ՔԿ-ն կտեղեկացնի»,- նշեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին ամիսների ընթացքում արդեն 3-րդ բարձրաստիճան պաշտոնյան է մահանում կասկածելի հանգամանքներում, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Ընդհանրապես, մտածելու տեսանկյունից մարդը և պետական համակարգն այդպիսի հատկություն ունեն ընդհանուր կոնտեքստի մեջ դնելու, բայց այս պահին հետաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների տրամաբանության շրջանակներում ես, կարծում եմ, չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել»,- նկատեց նա։
Հարցին՝ մտահոգիչ չէ ատելության մթնոլորտը, երբ ասում են, օրինակ, Հրայր Թովմասյանը հաջորդն է լինելու, Արմեն Գրիգորանն ասաց, որ մտահոգիչ է համարում։ «Կոչ կանեի, որ բոլորը զսպվածություն ցուցաբերեին, սա պատասխանատու պահ է, բռնության և ցանկացած այլ կոչ աընդունելի է, ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք»,- նկատեց նա։

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ