ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պոմպեոն հույս ունի, որ Բեռլինի համաժողովի շնորհիվ Լիբիայի նավթային տերմինալները կբացվեն

Պոմպեոն հույս ունի, որ Բեռլինի համաժողովի շնորհիվ Լիբիայի նավթային տերմինալները կբացվեն
20.01.2020 | 14:08

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Բեռլինի միջազգային համաժողովի շնորհիվ կբացվեն Լիբիայի նավթային տերմինալները: «ԱՄՆ-ն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարում շահագրգռվածություն ունի: Բացի այդ, Լիբիայում լուրջ հնարավորություններ կան էներգետիկ ոլորտում: Ես հուսով եմ, որ այս խոսակցության արդյունքում նավթի ուղարկման խոչընդոտները երկրից կվերանան: Մենք նույնպես քաղաքական որոշման կողմնակից ենք»՝ ասել է Պոմպեոն: Նա նշել է նաև, որ Բեռլինի հանդիպման ժամանակ հաջողվել է առաջընթաց գրանցել հրադադարի ռեժիմի ոլորտում: «Առաջընթաց է գրանցվել ամբողջական հրադադարի ռեժիմ հաստատելու, հաշտության և զորքերի` ժամանակավորապես բարձր մարտական պատրաստության վիճակից դուրս բերելու ոլորտներում: Դեռևս շատ աշխատանք է սպասվում: Այնտեղ` մարտի դաշտում դժվարին իրավիճակ է ստեղծվել: Բայց Բեռլինի բանակցություններում ներկա էին նախագահ Էրդողանը, նախագահ Պուտինը, կանցլեր Մերկելը, և նրանք բոլորն էլ պարտավորություն են ստանձնել, որ պատրաստվում են կրճատել ռիսկերն ու հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը: Ես լավատեսորեն եմ տրամադրված այն հարցում, որ բռնությունը կնվազի և խոսակցություն սկսելու հնարավորություն կստեղծվի Լիբիայում հակամարտող կողմերի միջև»,-հավելել է պետքարտուղարը:


Նրա խոսքով` Բեռլինում կարողացել են նաև հաջողության հասնել Լիբիայում զենքի արգելք կիրառելու հարցում: «Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցել, առաջընթաց գոնե այն հարցում, որ ավելի քիչ զենք և նոր ուժեր հայտնվեն տարածաշրջանում»,- ընդգծել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ