Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով

Ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով
21.01.2020 | 13:47

Իրանի քաղավիացիայի կազմակերպությունը հայտարարել Է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել են «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից՝ հայտնել Է Bloombergը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության վերաբերյալ երկրորդ նախնական հաշվետվությունը: Boeing-ի վրա հրթիռներն արձակվել են հյուսիսային ուղղությունից:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ