ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ
21.01.2020 | 22:07

Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը: Այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինչ-որ կերպ մենք պետք է ավելի խորը երկխոսություն և փոխկապակցվածություն գտնենք փոքր ազգերի միջև: Մենք ուժեղ արժեքներ ունենք, և կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ ի զորու ենք ապրել ներդաշնակության ու բարեկամության մեջ»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի կողմից տարվող հանդուրժողականության քարոզչությունը:


«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող լինել հանդուրժող, հարգել մշակույթը, վարքը, միմյանց կրոնն ու արժեքները: Մենք չենք կարող միայն գոյատևել, կարող ենք նաև ինչ-որ բան անել միասին»,- ասել է Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն ընգծել է, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա պետությունն է աշխարհում:


«Մենք չորս հարևան ունենք, դրանցից երեքի բնակչության մեծամասնությունը մահմեդական արժեքների մեջ է ապրում: Մյուս հարևան Վրաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեքներով»,- նշել է նա:
Արմեն Սարգսյանը ԱՄԷ ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին և եկեղեցուն իրենց հովանու տակ ընդունելու համար:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ