Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը Դավոսում կրկին հերքում է մեղադրանքները

Թրամփը Դավոսում կրկին հերքում է մեղադրանքները
21.01.2020 | 22:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Դավոս, ուր սկսվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, իսկ Վաշինգտոնում սենատորները պատրաստվում են սկսել նրա իմպիչմենթի դատավարությունը:


Քննությունը կանցնի Սենատի հատուկ նիստում, որը կվարի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը: Գլխավոր դատախազի դերում հանդես կգա դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների տան ազդեցիկ անդամ Ադամ Շիֆը: Նրա գործընկերները՝ Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները, շաբաթներ առաջ են հաստատել ու Կոնգրեսի վերին պալատ ուղարկել նախագահին առաջադրված հոդվածները՝ Դոնալդ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար: Քննությանն անցնելուց առաջ սենատորները նախ պետք է քվեարկեն դատավարության կարգը հաստատելու համար: Մեծամասնության ղեկավար, հանրապետական Մինչ Մըքքոնելն առաջարկել է ժամանակացույց, որը ենթադրում է քննության արագացված կարգ՝ կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ՝ սեփական փաստարկները ներկայացնելու համար, նոր վկաներ չեն հրավիրվի, նոր ապացույցներ չեն հրապարակվի: Դեմոկրատները զայրույթը չեն թաքցնում, խմբակցության ղեկավար Չաք Շումերը հայտարարում է՝ հանրապետականները ստվեր են գցում այս կարևոր գործընթացի վրա. «Մի դատավարություն, որտեղ չկան նոր ապացույցներ, նոր վկաներ, նոր փաստաթղթեր, ամենևին էլ դատաքննություն չէ, սա իրականությունը կոծկելու փորձ է ընդամենը»: Չնայած դեմոկրատների դժգոհությանը, ակնկալվում է, որ դատաքննությունը կընթանա հենց այս ընթացակարգով, քանի որ հաստատելու համար նրանք ունեն անհրաժեշտ ձայներ: Դոնալդ Թրամփը, ժամանելով Դավոս, նախընտրել է խոսել պաշտոնավարման ընթացքում արձանագրած ձեռքբերումների ու հաջողությունների մասին: «Երբ ես 2 տարի առաջ ելույթ ունեցա այս համաժողովում, հայտարարեցի, որ մենք քայլեր ենք ձեռնարկում հզոր Ամերիկայի վերադարձի համար: Այսօր ես արդեն կարող եմ հպարտորեն հայտարարել՝ Միացյալ Նահանգները տնտեսական վերելքի գագաթնակետին է, առաջընթաց, որի նմանը աշխարհը մինչ այս չի տեսել: Մենք վերագտանք մեր հաջողությունները, մեր ոգին և վերստին արթնացրինք ամերիկյան ձեռնարկատիրության ամենահզոր մեքենան: Ամերիկան բարգավաճում է և հաղթում, ինչպես երբևէ անցյալում», - ասել է նա:


Իմպիչմենթին Թրամփը շատ հպանցիկ է անդրադարձել՝ պնդելով, որ մեղադրանքները կեղծ են, և ընդդիմադիր դեմոկրատները ընդամենը «վհուկների որս են սկսել» նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Ըստ վերլուծաբանների, Թրամփի դատաքննությունը ամենայն հավանականությամբ, կավարտվի առանց անակնկալների. նախագահի կուսակից հանրապետականները, որ մեծամասնություն ունեն Սենատում, միաձայն պաշտպանում են նախագահին, նրանցից որևէ մեկն առայժմ չի ակնարկել, թե պատրաստ է աջակցել ընդդիմադիր դեմոկրատներին ու քվեարկել Թրամփի հետագա պաշտոնավարման դեմ:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ