Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ

Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ
25.01.2020 | 22:36

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը ասուլիսում ասել էր, որ եթե Մարուքյանը շարունակի նույն շնչով, կհայտնվի Աշոտյանի դերում:


«Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել։ Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։ Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը: Կհանդիպենք խորհրդարանում»:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ