Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորեցին բողոքի ակցիայով

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորեցին բողոքի ակցիայով
25.01.2020 | 22:39

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ Կապանում լարված իրավիճակ ստեղվեց, մեկ քաղաքացի բերման ենթարկվեց։ Երբ Փաշինյանը այցելեց Կապան, նրան բողոքի ակցիայով դիմավորեցին, նշելով, որ Փաշինյանը ստել է։

«Քո կառավարության օրոք իրավապահ դաշտը կոռուպցիոն գործողություններով է գործում, հանցախմբերին արդարացնում։ Դուք արհամարհում եք քաղաքացիներին․ քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում․ քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է քաղաքացիներից մեկը։ Բերման ենթարկվածի եղբայրը ասում էր, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանին հանդիպել, որ հասկանա, թե ինչու են բերման ենթարկել իր եղբորը։ Նա բացականչում էր, որ ոստիկանությունը իրագործում է իշխանության կամքը․ «Ոստիկանները կապ չունեն, հանացագործները վերևներից են»,- ասաց նա։ Քաղաքացու բողոքն այն էր, որ հիվանդություն ունի, բայց թոշակ չի ստանում։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ