Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հրայր Թովմասյան. Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ

Հրայր Թովմասյան. Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ
28.01.2020 | 15:50

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։


Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար և օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները:
Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։
Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։ Աստված ձեզ պահապան, տղե՛րք»:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ