Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Սարգսյան. Չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն

Արամ Սարգսյան. Չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն
28.01.2020 | 16:09

Ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, ու ֆիդայական շարժում էր, հետո` Ապրիլյան պատերազմը, ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` շնորհավորելով բանակի տոնը: Արամ Սարգսյանը նշեց, որ մեր զինվորի, աշխարհազորայինի ոգին է հաղթել պատերազմում, և թշնամին դա պետք է լավ իմանա: «Մենք պահում ենք մեր հայրենիքը, մենք ցույց տվեցինք, որ տարածաշրջանի իսկապես ամենամարտունակ բանակն ենք, հիմա էլ ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ ընդդիմություն ես, թե իշխանություն, տղամարդ ես, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է: Հայ մարդը սիրում է բանակը, բանակով է պաշտպանված զգում, այսօրվա օրը տոն է բոլորիս համար»,-ասաց նա:


Արամ Սարգսյանը նշեց, որ իրեն շատ ուրախացնում է նոր զինատեսակների գնումը, բավարարում է նաև զորակոչի գործընթացը: «Նախկինում եթե որևէ տեղ զինվորականի ընկնելու կամ բանակից ազատվելու խնդիրները, հովանավորչության, կամ կաշառքի կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էին, հիմա գրեթե անհնարին են դարձել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ