Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհի ֆինանսիստները երես են թեքել Լոնդոնից

Աշխարհի ֆինանսիստները երես են թեքել Լոնդոնից
28.01.2020 | 16:13

Brexit-ի հետ կապված անորոշության տարիներին Լոնդոնից երես են թեքել աշխարհի տարբեր երկրների ֆինանսիստներ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը որպես հիմնական ֆինանսական կենտրոն համարողների թիվը 2018-ից 53-ից հասել է 33 տոկոսի, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Duff & Phelps Global Regulator Outlook-ի ուսումնասիրությունը: Լոնդոնի տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որ ավելացրել է 23 տոկոսային կետ. հարցվածների 56 տոկոսը Նյու Յորքը համարում է 2020-ի աշխարհի ֆինանսական մայրաքաղաք: Ուսումնասիրության շրջանակներում այս հարցին պատասխանել է ֆինանսական ընկերությունների և բանկային ոլորտի 245 թոփ-մենեջեր: Վերլուծաբանները կարծում են, որ Լոնդոնը այլևս չի կարողանա վերականգնել իր կարգավիճակը, բայց Նյու Յորքի դիրքերը նույնպես կթուլանան: 5 ինգ տարի անց ֆինանսական կենտրոն կարող են դառնալ Հոնկոնգը, Սինգապուրը և Շանհայը:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ