Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­սող» դար­ձած «Վե­րո­նան»

«Ա­սող» դար­ձած «Վե­րո­նան»
11.02.2020 | 04:03

Թե­պետ հե­տաձգ­ված հան­դի­պում­նե­րի շար­քից էր, այ­դու­հան­դերձ, եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի նա­խա­վեր­ջին տու­րի հետ հա­մըն­կավ Ի­տա­լիա­յի ա­ռաջ­նու­թյան «Լա­ցիո»-«Վե­րո­նա» առ­ճա­կա­տու­մը, որ­տեղ, հաղ­թե­լու դեպ­քում, հռո­մեա­ցի­նե­րը կա­րող էին բարձ­րա­նալ երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Սա­կայն մայ­րա­քա­ղա­քցի­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ պրո­վին­ցիալ վե­րո­նա­ցի­նե­րը տան­տե­րե­րին թույլ չտ­վե­ցին ա­նել այդ բա­նը։ Եվ ա­հա երկ­րորդ ա­նընդ­մեջ ա­նակն­կալն այդ նույն «Վե­րո­նա­յի» կա­տար­մամբ ու շատ ա­վե­լի ա­հեղ մր­ցակ­ցի նկատ­մամբ։ Թվում է, թե էլ ի՞նչ կա­րող էր լի­նել, որ սուր զգա­ցո­ղու­թյուն­նե­րի ա­ռու­մով ֆուտ­բո­լա­սե­րին ցցի հա­ներ։ Սա­կայն պարզ­վեց, որ ոչ պա­կաս սուր զգա­ցում­ներ էին և «Ին­տեր»-«Մի­լան» ֆան­տաս­տիկ դի­մա­կա­յու­թյու­նում, «Բե­տիս»-«Բար­սե­լոն» մր­ցակ­ցու­թյու­նում։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Վեր­ջին ե­րեք խա­ղում երկ­րորդ պար­տու­թյու­նը կրեց «Յու­վեն­տու­սը»։ Ա­ռա­ջի­նը, պի­տի որ հի­շեք, «Նա­պո­լիից» էր, ու այն թերևս կա­րե­լի էր դի­տար­կել դեպ­քե­րի տրա­մա­բա­նա­կան զար­գա­ցում­նե­րի շր­ջա­նա­կում, որ­քան էլ ըն­թա­ցի­կում նեա­պոլ­ցի­նե­րը չա­փա­զանց վատ են հան­դես գա­լիս. բանն այն է, որ գրանդ ա­կումբ­նե­րը մի­մյանց հետ մր­ցակ­ցու­թյու­նում ու­նեն պայ­քա­րի ի­րենց չգր­ված կա­նոն­նե­րը, յու­րօ­րի­նակ հո­գե­բա­նու­թյու­նը։
Այս ան­գամ «ծեր սի­նյո­րա­յին» նո­կաու­տի են­թար­կա­ծը «Վե­րո­նան» էր (հաղ­թա­նա­կը թի­մին տեղ է ա­պա­հո­վել վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ 34 միա­վոր), ո­րի վե­րել­քով հան­դես գա­լու կա­րո­ղու­թյու՛նն էր թե­րագ­նա­հա­տել «Յու­վեն­տու­սը», ին­չի հա­մար էլ «վար­ձատր­վեց» միա­վոր­նե­րի կորս­տով։ Ընդ ո­րում, մր­ցակ­ցի հաղ­թա­նա­կը կա­մա­յին­նե­րից էր՝ 2։1։ Նկա­տենք, որ 11-մետ­րա­նո­ցից դար­պա­սի գրավ­մա­նը հա­ջոր­դած տա­սը րո­պեն (մր­ցա­վա­րը վեց րո­պե էր ա­վե­լաց­րել հիմ­նա­կան խա­ղա­ժա­մա­նա­կին) հյու­րե­րը տան­տե­րե­րի հա­մար վե­րա­ծե­ցին իս­կա­կան մղ­ձա­վան­ջի, սա­կայն վե­րո­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան դի­մա­նալ այդ դժոխ­քին։ Ան­կեղծ լի­նենք. թե­պետ «Յու­վեն» այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ ի­րա­վի­ճակ շտ­կել, սա­կայն ա­ռար­կայ­նո­րեն ցույց տվեց, թե ինչ ահ­ռե­լի հզո­րու­թյան թիմ է, իսկ պար­տու­թյուն­նե­րից այս կյան­քում ա­պա­հո­վագր­ված չէ և ոչ ոք։
Ա­ներևա­կա­յե­լի զար­գա­ցում­ներ էին «Ին­տեր»-«Մի­լան» խա­ղում։ Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը հետ բե­րե­լու հա­մար տան­տե­րե­րին բա­ցա­ռա­պես հաղ­թա­նակ էր պետք։ Աս­տի­ճա­նա­բար հա­վել­վող լար­վա­ծու­թյունն ա­ռա­ջին ան­գամ լր­ջո­րեն պոռթ­կաց հան­դիպ­ման 40-րդ րո­պեին, ու «Մի­լա­նը» հաշ­վի մեջ ա­ռաջ ան­ցավ։ Եվս հինգ րո­պե, ու հա­շի­վը կրկ­նա­պատկ­ված էր։ Սա տան­տե­րե­րի հա­մար ար­դեն ող­բեր­գու­թյուն էր։ Թի­մի եր­կր­պա­գու­նե­րին մնում էր ա­ղոտ հու­սալ, որ Ան­տո­նիո Կոն­տեն հան­դեր­ձա­րա­նում կկա­րո­ղա­նա կեն­դա­նու­թյան շունչ հա­ղոր­դել «Ին­տե­րին», վե­րա­դարձ­նել խաղ։ 51-րդ րո­պեին հաշ­վի տար­բե­րու­թյու­նը հասց­վեց նվա­զա­գույ­նի, ևս ե­րեք րո­պե, ու այն վե­րա­կան­գն­ված էր։ Սա­կայն պարզ­վեց, որ սա «Ին­տե­րի» հա­մար ըն­դա­մե­նը սկիզբն էր։ Եվս 16 րո­պե ու թիմն ար­դեն առջևում էր, իսկ հզոր կր­քե­րի այս դեր­բիում տան­տե­րե­րի հաղ­թա­նակն ան­բե­կա­նե­լի դարձ­րեց Ռո­մե­լու Լու­կա­կուն՝ չոր­րորդ ան­գամ գրա­վե­լով «Մի­լա­նի» դար­պա­սը։ Փա­ռա­վոր հաղ­թա­նա­կով Կոն­տեի սա­նե­րը վե­րա­դար­ձան սկու­դե­տեի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան։
Պար­մա­յում տե­ղի հա­մա­նուն թի­մի հետ լար­ված, հյու­ծիչ հան­դի­պում ու­նե­ցավ «Լա­ցիոն», որն էլ հե­ղի­նա­կել է հան­դիպ­ման միակ գո­լը։ Հռո­մեա­ցի­նե­րը միա­վոր­նե­րի թի­վը հասց­րին 53-ի, ինչն ըն­դա­մե­նը մեկ նի­շով է պա­կաս «Ին­տե­րի» ու «Յու­վեն­տու­սի» ու­նե­ցա­ծից։
Վեր­ջին եր­կու տու­րի ան­հա­ջո­ղու­թյունն ա­ռա­ջի­կա առն­վազն եր­կու խա­ղում էլ «հաղ­թա­կա­նո­րեն» կրկ­նե­լու և սկու­դե­տեի հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը չկորց­նե­լու հա­մար ամ­րու­թյան դեռևս բա­վա­րար պա­շար ու­նե­ցող «Ռո­ման» շա­րու­նա­կում է հիաս­թա­փեց­նել եր­կր­պա­գու­նե­րին։ Ճիշտ է, վնաս­ված­քի պատ­ճա­ռով խա­ղա­յին պրակ­տի­կա­յում տևա­կան դա­դար ու­նե­ցած Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը դար­պա­սի գրա­վու­մով ի­տա­լա­կան «գայ­լե­րին» օգ­նել է «Բո­լո­նիա­յից» հաշ­վի մեջ հետ մնա­լը հասց­նել նվա­զա­գույ­նի, սա­կայն «Ռո­մա­յի» դար­պա­սը հյու­րե­րի ե­րեք ան­գամ խո­ցելն ա­րել է ի­րե­նը։
Շա­րու­նա­կել է չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում մնալ «Ֆիո­րեն­տի­նա­յին» հյուր գնա­ցած «Ա­տա­լան­տան»՝ 2։1։ Նրա 42 միա­վո­րը ե­րեք նի­շով ա­վե­լի է «Ռո­մա­յի» ու­նե­ցա­ծից։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նի 24-րդ տու­րը սուր զար­գա­ցում­ներ չար­ձա­նագ­րեց։ Հա­մե­նայն դեպս ա­ռա­ջին քա­ռյա­կի կտր­ված­քով։ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» պահ­պա­նել է ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը (հյու­րըն­կա­լե­լիս հաղ­թել է «Լիո­նին»՝ 4։2), ու, թե ան­կեղծ, երկ­րի ներ­սում չկա թիմ, որ ի զո­րու է նրա դիր­քե­րը, ա­ռա­վել ևս հե­ղի­նա­կու­թյու­նը սա­սա­նե­լու։ Մյուս խա­ղե­րում «Մար­սե­լը» բա­վա­րար­վեց ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Թու­լու­զին» նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով, «Լի­լը» եր­րորդ ա­նընդ­մեջ խա­ղում վաս­տա­կեց հեր­թա­կան ե­րեք միա­վորն ու վտան­գա­վոր հարևա­նու­թյամբ մո­տե­ցավ «Ռե­նին», ո­րը սե­փա­կան հար­կի տակ գո­լա­զուրկ հան­դի­պում է ու­նե­ցել «Բրես­տի» հետ։ Տու­րից հե­տո ա­ռա­ջին քա­ռյա­կում հետևյալ դա­սա­վո­րու­թյունն է միա­վոր­նե­րի հետևյալ ար­ձա­նագ­րու­մով. «Պա­րի Սեն Ժեր­մեն»՝ 58, «Մար­սել»՝ 49, «Ռեն»՝ 41, «Լիլ»՝ 40։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ան­վի­ճե­լի էր, որ բուն­դես­լի­գա­յի հեր­թա­կա­նի թիվ մեկ դի­մա­կա­յու­թյու­նը Մյուն­խե­նում էր՝ տե­ղի «Բա­վա­րիա­յի» ու «Լայպ­ցի­գի» միջև, ո­րը մինչև վեր­ջերս ա­ռաջ­նու­թյան ա­ռա­ջա­տարն էր։ Ինչ­պես և սպաս­վում էր, մր­ցակ­ցու­թյու­նը հեշ­տե­րից չե­ղավ, յու­րա­քան­չյու­րի գերմ­տա­հո­գու­թյու­նը սե­փա­կան դար­պասն ա­նա­ռիկ պա­հելն էր։ Այս տրա­մա­բա­նու­թյամբ թի­մերն ի վեր­ջո հա­սան նրան, որ գո­լա­զուրկ ոչ-ո­քի ար­ձա­նագ­րե­ցին։ «Բա­վա­րիան» 43 միա­վո­րով ա­ռա­ջինն է, «Լայպ­ցի­գը»՝ երկ­րոր­դը։ Հե­տաքր­քիր է, որ վեր­ջի­նիս միա­վոր­նե­րով՝ 42, կա­րող էին հա­վա­սար­վել եր­կու «Բո­րու­սիա­ներն» էլ։ Մյոն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րին դա ա­նել չհա­ջող­վեց, քա­նի որ «Քյոլ­նի» հետ խա­ղը տե­ղա­փոխ­վել էր, ինչ վե­րա­բե­րում է եր­րորդ տե­ղում գտն­վող դորտ­մունդ­ցի­նե­րին, նրանք ար­տա­կարգ լար­ված, միա­ժա­մա­նակ գո­լա­ռատ հան­դի­պում ու­նե­ցան հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում տեղ գտած «Բա­յե­րի» հետ, ու այդ մր­ցակ­ցու­թյան առն­չու­թյամբ ար­ժե փոքր-ինչ ման­րա­մասն լի­նել։ Խա­ղի ա­ռա­ջին հատ­վա­ծից հե­տո թի­մե­րը հան­դեր­ձա­րան գնա­ցին եր­կուա­կան գոլ փո­խա­նա­կած՝ ֆուտ­բո­լա­սե­րին թող­նե­լով լար­ված ու, հնա­րա­վոր է նաև, ոչ պա­կաս գո­լա­ռատ պայ­քա­րի ակն­կա­լի­քը։ Երկ­րորդ կե­սի քսա­նե­րորդ րո­պեին Գե­րեյ­րիոն ա­ռաջ մղեց դորտ­մունդ­ցի­նե­րին, ու թվում էր, թե այս դի­մա­կա­յու­թյու­նում ա­մեն ինչ կան­խո­րոշ­ված է ար­դեն։ Սա­կայն լևեր­կու­զեն­ցի­նե­րից ըն­դա­մե­նը մեկ րո­պե պա­հանջ­վեց հյու­րե­րի դար­պա­սը եր­կու ան­գամ դրոշ­մակն­քե­լու ու նրանց պարտ­ված տուն ճամ­փա դնե­լու հա­մար։ 37 միա­վո­րով «Բա­յե­րը» հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կող «Շալ­կեն» այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ կոտ­րել ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Պա­դեր­բոռ­նի» հա­մա­ռու­թյունն ու բա­վա­րար­վեց միա­վոր վաս­տա­կե­լով՝ 1։1։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Վս­տահ հան­դի­պում անց­կաց­րեց «ար­քա­յա­կա­նը»։ «Օ­սա­սու­նա­յից» բաց թո­ղած գն­դակն իս­կա­կան ադ­րե­նա­լին ե­ղավ թի­մի հա­մար, ո­րը հան­գս­տա­ցավ լոկ այն­ժամ, երբ այդ մե­կին պա­տաս­խա­նեց չոր­սով։ 52 միա­վո­րով Մադ­րի­դի «Ռեա­լը» միանձ­նյա գլ­խա­վո­րում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ Նրա­նից հետ մնա­լը կր­կին ե­րեք միա­վո­րի հասց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ Ան­դա­լու­զիա՝ «Բե­տի­սին» հյուր գնա­ցած «Բար­սե­լո­նը»։ Ֆուտ­բո­լա­սե­րին հի­շեց­նենք, որ «Բե­տի­սը» «Բար­սե­լո­նի» ներ­կա­յիս մարզ­չի գլ­խա­վո­րած թիմն է ե­ղել ու պի­տի որ նախ­կին մարզ­չին հի­շեց­նե­լու ինչ-ինչ բա­ներ ու­նե­նար։ Ա­ռա­ջին խա­ղա­կեսն ու­նե­ցել է գո­լա­ռատ ըն­թացք, կող­մե­րը եր­կուա­կան գոլ են փո­խա­նա­կել, ընդ ո­րում, եր­կու դեպ­քում էլ կա­տա­լոն­ցի­ներն են ե­ղել հե­տապն­դո­ղի դե­րում։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում ար­ձա­նագր­վել է դար­պա­սի միայն մեկ գրա­վում և դա ե­ղել է հօ­գուտ բար­սե­լոն­ցի­նե­րի։ Հա­վե­լենք, որ հան­դի­պումն ըն­թա­ցել է կոշտ պայ­քա­րում, թի­մերն այն ա­վար­տել են տա­սա­կան ֆուտ­բո­լիս­տով։
«Վա­լեն­սիա­յին» ըն­դու­նած «Խե­տա­ֆեն» հյու­րե­րին տուն է ճա­նա­պար­հել դար­պա­սից ե­րեք գն­դակ հա­նե­լու պար­տա­կա­նու­թյու­նը պար­տադ­րած՝ ձեռ­քի հետ ամ­րաց­նե­լով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ու­նե­ցած դիր­քե­րը։ Եր­կու գոլ է հե­ղի­նա­կել Մո­լի­նան, ո­րը դար­ձել է 21-րդ դա­րում լա լի­գա­յում գոլ հե­ղի­նա­կած ա­մե­նա­տա­րեց ֆուտ­բո­լիս­տը։ Հե­տաք­րք­րու­թյան հա­մար նշենք, որ այդ ֆուտ­բո­լա­յին դի­մա­կա­յու­թյան օր­վա դրու­թյամբ ֆուտ­բո­լիս­տը ե­ղել է 37 տա­րե­կան, 292 օ­րա­կան։
Տար­բեր պատ­ճառ­նե­րով ծանր ժա­մա­նակ­ներ ապ­րող «Աթ­լե­տի­կոն» հյու­րըն­կա­լե­լիս կա­րո­ղա­ցել է պար­տու­թյան մատ­նել «Գրա­նա­դա­յին» (1։0) ու փոք­րիկ ա­ռա­ջըն­թաց գրան­ցել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում՝ բարձ­րա­նա­լով չոր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Ի մի­ջի այ­լոց, մադ­րիդ­ցի­նե­րին կա­րող էր շր­ջան­ցել ու միա­վոր­նե­րով ¥42¤ «Խե­տա­ֆեին» հա­վա­սար­վել «Սևի­լիան», սա­կայն այն, ինչ ան­դա­լուզ­ցի­ներն ա­րե­ցին մր­ցակ­ցի հար­կի տակ, տհաճ ա­նակն­կալ­նե­րից էր. նախ տան­տե­րե­րին թույլ տվե­ցին հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, ա­պա լրա­ցու­ցի­չում բաց թո­ղե­ցին ևս մեկ գն­դակ։
37 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Ռեալ Սո­սիե­դա­դը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կին»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ