Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անզ­գույշ բառն ու «դա­նոս­չիկ­նե­րը»

Անզ­գույշ բառն ու «դա­նոս­չիկ­նե­րը»
21.02.2020 | 00:02
Պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րում մի­մյանց վրա «գործ տա­լու» սո­վո­րու­թյունն ան­պատ­կե­րաց­նե­լի չա­փե­րի է հա­սել։ Տար­բեր նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­ներ բո­ղո­քում են, թե էլ չեն կա­րո­ղա­նում աշ­խա­տել այդ մթ­նո­լոր­տում, մի բառ չեն կա­րո­ղա­նում խո­սել, «ծած­կա­գիրն» ան­մի­ջա­պես դր­վում է վե­րա­դա­սի սե­ղա­նին։ Ա­վե­լին, դրան զու­գա­հեռ «վհուկ­նե­րի որս» է սկս­վում այն բա­նից հե­տո, երբ այս կամ այն բաժ­նում հայտ­նա­բեր­վում են ընդ­դի­մա­դիր հա­յացք­նե­րով, նույնն է թե «սև» աշ­խա­տող­ներ։ Ստիպ­ված ցան­կա­ցած բան շատ զգու­շու­թյամբ են ա­սում ու խիստ վս­տա­հե­լի­նե­րի շր­ջա­պա­տում։
Մեր աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ` այս­պի­սի պայ­ման­նե­րում շա­տե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել, բայց գոր­ծից զրկ­վել էլ չեն ու­զում, ստիպ­ված լուռ ի­րենց գործն ա­նում, գնում են տուն։ «Բայց ա­մե­նավ­տան­գա­վո­րը գա­ռան մոր­թով գայ­լերն են, ո­րոնք նոր են ե­կել նա­խա­րա­րու­թյուն, ցույց են տա­լիս, թե ա­ռա­ջա­դեմ ու ա­զա­տա­կան են, բայց անզ­գույշ աս­ված բառն ան­գամ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի «դա­նոս­չիկ­նե­րի» նման նույն պա­հին հասց­նում են նա­խա­րա­րին»,- ծի­ծա­ղե­լով պատ­մեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ