ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իմքայլականները զանգում են գործարարներին

Իմքայլականները զանգում են գործարարներին
22.02.2020 | 15:22

Փետրվարի 25-ին «Դվին» մյուզիք-հոլլում ՔՊ-ն դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպելու, որի նպատակը առաջիկա սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի համար գումարներ հավաքելն է: 168.am-ի տեղեկություններով՝ կուսակցության գրասենյակներից իմքայլական պատգամավորները զանգում են տարբեր գործարարների, ոչ միայն խոշոր, այլև հայտնի, բայց միջին, և նրանց միջև տեղի է ունենում մոտավորապես հետևյալ բնույթի զրույց: Բարևելուց ու ներկայանալուց հետո զանգահարողը տեղեկացնում է փետրվարի 25-ին կայանալիք միջոցառման մասին ու ասում, որ սիրով սպասում են տվյալ անձին: Մյուս կողմի հարցին՝ մասնակցությունը պարտադիր է, զանգահարող պատգամավորն արձագանքում է՝ խիստ ցանկալի է: Հասկանալով, որ հրաժարվելու տարբերակ չունի, ենթադրյալ «նվիրատուն» հարցնում է, այնուամենայնիվ, որքա՞ն գումարի ակնկալիք ունեն իրենից, ինչին հետևում է պատասխան՝ որքան շատ՝ այնքան լավ:


Սա, թերևս, աննախադեպ երևույթ է այն իմաստով, որ նույնիսկ ՀՀԿ-ի իշխանության տարիներին նման բացահայտ հանդգնությամբ դրամ չէր կորզվում գործարարներից:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ