Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետ. Կառավարությունն Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու որոշում կընդունի

Վարչապետ. Կառավարությունն Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու որոշում կընդունի
24.02.2020 | 12:55

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով կդադարեցվի՝ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան», - գրել է վարչապետը ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ