Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի
24.02.2020 | 13:01

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։ «Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախտվում են», - ասաց ՊԵԿ նախագահը:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ