ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումը: Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ նրան հարց են տվել ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, ի պատասխան Թրամփն ասել է. «Ես կցանկանայի, որ նրանք համաձայնության գան: Եթե նրանք հաշտվեն, հոյակապ կլիներ ողջ աշխարհի համար»: