Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 400 դեպք է գրանցվել Չինաստանից դուրս

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 400 դեպք է գրանցվել Չինաստանից դուրս
24.02.2020 | 13:17

Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 2204 դեպք. 24 ժամում հայտնաբերվել Է հիվանդանալու 416 նոր դեպք՝ հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը: Կորոնավիրուսի զոհերի թիվը ավելացել Է 26-ով՝ 8 մարդ մահացել Է Իրանում, 7-ը՝ Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 2-ը՝ Հոնկոնգում եւ Իտալիայում (Իտալիայի իշխանություններն արդեն հայտնել են Covid-19-ի երրորդ զոհի մասին), մեկական Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում: Ամենից շատ հիվանդներ՝ 838, հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում՝ 838, նրանցից 630-ը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմի անդամները, որ կարանտինի մեջ են Յոկոհամայում: Yonhap գործակալությունը հայտնել է, որ Հարավային Կորեայում հայտնաբերվել է վարակման 161 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 763-ի: Իտալիայում գրանցվել է 152 հիվանդ, Սինգապուրում՝ 89, Հոնկոնգում՝ 74, Իրանում՝ 43, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, Ֆրանսիայում՝ 12, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 11, Մակաոյում՝ 10: Կորոնավիրուսով հիվանդանալու 10 դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Շվեդիայում:
Ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում փետրվարի 24-ին հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 150 դեպք, 2 592 մարդ մահացել Է: Անցած 24 ժամում հիվանդացածների թիվն ավելացել Է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ