Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանը

Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանը
24.02.2020 | 23:57

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում է, որ Թուրքիան հանգստյան օրերին փակել է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանը:

«Նման քայլի պատճառն Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն են», - գրում է գործակալությունը` հավելելով, որ Իրանը ևս փակել է Նախիջևանի հետ սահմանը, ինքնավար հանրապետությունը հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ: «Արտաքին աշխարհի հետ միակ կապը դեպի Բաքու իրականացվող ավիաչվերթներն են», - տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: Տեղական աղբյուրները նաև հաղորդել են, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի փակման հետևանքով Նախիջևանում աճել են սպառողական ապրանքների գները:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ