ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀՀ նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

ՀՀ նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
24.02.2020 | 23:58

Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին՝ հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի միջնորդությունը», - ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ