Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն 230 մլն եվրո է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՄ-ն 230 մլն եվրո է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին
25.02.2020 | 00:07

ԵՄ-ն որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին՝ Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը: «ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին», - ասել է նա:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ