Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից սպասելիքների մասին

Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից սպասելիքների մասին
25.02.2020 | 00:12

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով Թուրքիայի հետ սպասվող խորհրդակցությունների ժամանակ կհաջողվի պայմանավորվել այն հարցի շուրջ, որ Իդլիբում ահաբեկիչներն այլևս «տեր» չլինեն:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ` մենք հակազդելու ենք ահաբեկիչներին արդարացնելու բոլոր փորձերին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված են որպես այդպիսին: Այդ իսկ պատճառով հուսով եմ, որ դիվանագետների և անվտանգության ծառայությունների մասնակցությամբ մեր և թուրք զինվորականների շփումները դրական ավարտ կունենան, և մենք ի վերջո կկարողանանք այնպես անել, որ ահաբեկիչները տեր չլինեն Սիրիայի Արաբական Հանրապետության այդ հատվածում, և ընդհանրապես նրանք այլևս ոչ մի տեղ չպետք է տեր լինեն»,- հայտարարել է Լավրովը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուհրիդինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ