Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՀԿ-ն զգուշացնում է պանդեմիայի վտանգի մասին

ԱՀԿ-ն զգուշացնում է պանդեմիայի վտանգի մասին
25.02.2020 | 13:17

Չինաստանում Հուբեյ նահանգից դուրս կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 9 նոր դեպք, Հուբեյում՝ 499-ը։ Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, արդեն 13-րդ օրն է՝ հիվանդությունից բուժվածների օրական թիվը գերազանցում է 1000-ը։


Փետրվարի 24-ի ժամը 24-ի դրությամբ կորոնավիրուսի վարակը Չինաստանում հաստատված է 77 658 մարդու մոտ, մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 71-ով, որոնցից 68-ը՝ Հուբեյում, և հասել է 2 663-ի, ծանր վիճակում են 9126 հիվանդներ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 27232-ը։
Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 300-ով և հասել 2069-ի՝ 29 երկրներում, մահացել են 23-ը: Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 7 մարդ, վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Լոմբարդիայում, 50 000 մարդ կարանտինի մեջ է:
Իրանում համաճարակի կենտրոն է դարձել Ղոմ քաղաքը: Իշխանությունները խոսում են 12 մահացածների մասին, բայց նրանց արդեն մեղադրում են խնդրի իրական չափերը և լրջությունը թաքցնելու մեջ:
Կորոնավիրուսով վարակվածների քանակով աշխարհում երկրորդը Հարավային Կորեան է՝ այսօրվա դրությամբ 893 մարդ:


Վարակից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ կանգնած և կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավի ուղևորների շրջանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի, քանի որ արագ տարածվում է աշխարհի տարբեր շրջաններում:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ