Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
25.02.2020 | 13:25

2020-ի ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:


Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:


Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկման արդյունքների և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում:


Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազների առջև խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում: Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության տակ:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ