Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովը Անկարային ցավակցություն է հայտնել

Լավրովը Անկարային ցավակցություն է հայտնել
28.02.2020 | 21:51

Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ցավակցություն ենք հայտնում և, կրկնում եմ մեկ անգամ ևս, անում ենք ամեն ինչ, որԻդլիբի գոտում ապաէսկալացիայի ռեժիմը պահպանող թուրք զինվորականների անվտանգությունը ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ