Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խո­նար­հում Սա­ր­յա­նին

Խո­նար­հում Սա­ր­յա­նին
06.03.2020 | 01:57
«Կա­րող է թվալ, թե նրա բո­լոր աշ­խա­տանք­նե­րը վա­ղուց ար­դեն հայտ­նի են։ Չէ՞ որ նա իր դա­րի խո­շո­րա­գույն նկա­րիչ­նե­րից մեկն է, և կան նրան նվիր­ված տաս­նյակ տպա­գիր գր­քեր, ալ­բոմ­ներ, վե­րատ­պու­թյուն­ներ, բազ­մաբ­նույթ հոդ­ված­ներ... Մինչ­դեռ, ան­շուշտ, Սա­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հիմ­նա­հար­ցե­րի նոր հա­յե­ցա­կար­գա­յին մեկ­նա­բա­նու­թյան ինք­նու­րույն փոր­ձեր դեռ կծա­գեն բազ­միցս, քան­զի նրա ժա­ռան­գու­թյու­նը հաս­տա­տուն ձևով մտել է 20-րդ հա­րյու­րա­մյա­կի հոգևոր մշա­կույ­թի դա­սա­կան ար­ժեք­նե­րի գան­ձա­րա­նը»։
Ա­լեք­սանդր ԿԱ­ՄԵՆՍ­ԿԻ
ՏՈ­ՆԱ­ՀԱՆ­ԴԵ­ՍԻ ՈՒՐ­ՎԱ­ԳԻ­ԾԸ
Օ­րեր ա­ռաջ, սույն տար­վա փետր­վա­րի 29-ին լրա­ցավ գե­ղան­կար­չու­թյան հան­ճա­րի 140-ա­մյա­կը։ Տա­րին սա­րյա­նա­կան է, բո­վան­դա­կու­թյամբ` ա­յո՛, ձևով` ո՛չ։ Պե­տա­կան ա­տյան­նե­րը հա­վուր պատ­շա­ճի գնա­հա­տե­ցի՞ն դա­րի խո­շո­րա­գույն նկա­րիչ­նե­րից մե­կի հո­բե­լյա­նը, ան­շուշտ` ո՛չ։ Գնա­հա­տե­ցին, ա­յո, բայց` ձեռ­քի հետ։ Այս­պես, փետր­վա­րի 28-ին մեկ­նար­կե­ցին հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, փետր­վա­րի 29-ին ար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­վեց Սա­րյա­նի դեռևս 1910-ին ստեղ­ծած և տա­րի­նե­րի ըն­թաց­քում վնաս­ված, վեր­ջերս էլ հո­վա­նա­վոր­նե­րի օգ­նու­թյամբ հիմ­նա­նո­րոգ­ված «Կոս­տանդ­նու­պոլ­սի շնե­րը» հան­րա­հայտ կտա­վը։ Մար­տի­րոս Սա­րյա­նի տուն-թան­գա­րա­նը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հը մար­տի 20-ին հան­րու­թյա­նը կներ­կա­յաց­նեն «Ալ­մաստ» օ­պե­րա­յի հա­մար Վար­պե­տի ա­րած ուր­վան­կար­նե­րը։
Այս­պի­սով շր­ջա­նը կար­ծես թե փակ­վում է, տո­նա­հան­դե­սը ի­րա­կա­նաց­վում ուր­վան­կա­րա­յին հապ­ճե­պու­թյամբ, այ­նինչ ա­ռի­թը կա­րե­լի է հրա­շա­լի օգ­տա­գոր­ծել և տա­րին բո­լոր կազ­մա­կեր­պել տո­նա­հան­դես­ներ` մի քա­նի ան­վա­նա­կար­գում։ Թվար­կեմ այս պա­հին միտքս ե­կած մի քա­նի­սը. «Սա­րյա­նի նա­մա­կա­նին», «Սա­րյա­նը Փա­րի­զում», «Ֆրի­ժի» շո­գե­նա­վի հր­դե­հը», «Սա­րյա­նը մե­կե­նաս» և այլն։ Բնա­կա­նա­բար, այս հան­ճա­րեղ նկար­չի ար­վես­տը պետք է թե­կուզ ժա­մա­նա­կա­վոր, մինչև տա­րե­վերջ, ա­մե­նա­տար­բեր մո­տե­ցում­նե­րով դարձ­նել մեր հան­րա­պե­տու­թյան ո­գու սո­վի ճահ­ճում խեղդ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը, ան­ծա­նոթ և ան­հա­սա­նե­լի Սա­րյա­նին մո­տեց­նել երկ­րի բնա­կիչ­նե­րին։ Ա­յո, հենց այս­պես, մո­տեց­նել, դարձ­նել հա­սա­նե­լի և հա­րա­զատ։ (Գրե­լով այս ա­մե­նը, ան­կաս­կած կռա­հում եմ, որ ո­րոշ տիտ­ղո­սա­կիր պճ­նա­մոլ­ներ զար­ման­քից կշ­վա­րեն, և հե­ռա­կա կար­գով «Դար­ձի կբե­րեն» հան­դուգն նվաս­տիս. ինչ­պե՜ս կա­րե­լի է կեր­պար­վես­տի ան­գամ տար­րա­կան ի­մա­ցու­թյուն­նե­րի չտի­րա­պե­տող ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հա­մար լու­սա­բա­նել Վար­պե­տի ար­վես­տը, չէ՞ որ այ­սօր էլ նա լիո­վին բա­ցա­հայտ­ված չէ ան­գամ խո­րա­գետ սա­րյա­նա­գետ­նե­րի հա­մար)։
Ա­ռա­ջար­կում եմ եր­կի­րը ո­ղո­ղած ա­նի­մաստ ու ո­չինչ չա­սող ցու­ցա­պաս­տառ­նե­րի, ցու­ցա­փեղ­կե­րից մեր աչ­քերն ու համ­բե­րու­թյու­նը բռ­նա­բա­րող խզբ­զոց­նե­րի փո­խա­րեն ողջ տար­վա ըն­թաց­քում հան­րա­պե­տու­թյան քա­ղաք­նե­րում և ա­վան­նե­րում, մայ­րա­քա­ղա­քում և սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում տե­ղադ­րել Սա­րյա­նի տար­բեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի կրկ­նօ­րի­նակ­նե­րը և հան­րա­մատ­չե­լի բա­ցատ­րել, մատ­չե­լի դարձ­նել նրա ար­վես­տի գաղտ­նիք­նե­րը։ Ա­սենք այս ձևով. ին­չու՞ են Վար­պե­տի նկա­րած մր­գերն այդ­քան կեն­սա­լից և այդ­քան հայ­կա­կան, ին­չու՞ է Սա­րյա­նի նկա­րած Հա­յաս­տա­նը ամ­բող­ջաց­նում Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը, ի վեր­ջո` ին­չու՞ է ար­վես­տա­սեր աշ­խար­հը ե­րեկ և այ­սօր (նաև վա­ղը) փա­ռա­բա­նում նրան։ Այս ան­նա­խա­դեպ ծրա­գիրն ի­րա­գոր­ծե­լուն էա­պես կն­պաս­տեն հե­ռուս­տաե­թերն ու հա­մա­ցան­ցը։
Հա­յաս­տա­նում կա՞ն նվի­րյալ մաս­նա­գետ­ներ, ո­րոնք կլծ­վեն վե­րոն­շյալ գոր­ծին, են­թադ­րում եմ` ա­յո։
Մի խոս­քով, ու մի քիչ ամ­րաց­րեք ձեր գո­տի­նե­րը, զս­պեք օ­րե­ցօր Շա­րա­յի որ­կո­րի վե­րած­վող ձեր ա­խոր­ժա­կը (նկա­տի ու­նեմ սկո­լիոզ­նե­րով ու տար­բեր «ախ­տե­րով» տա­ռա­պող­նե­րի պարգևավ­ճար­նե­րը) ու 2020-ը հռ­չա­կեք (ուղ­ղա­կի պար­տա­վոր եք) Սա­րյա­նա­կան տա­րի։ ՈՒշ չէ։
ՍԱ­ՐՅԱ­ՆԻ ՎՐՁ­ՆԱ­ՀԱՐ­ՎԱԾ­ՆԵ­ՐԸ ԳՐ­ՉՈՎ
Վար­պե­տը գրել է և շատ է գրել։ Գրել է բազ­մա­թիվ նա­մակ­ներ, կա­տա­րել է օ­րագ­րա­յին գրա­ռում­ներ, նշա­նա­կա­լից խն­դիր­ներ է բարձ­րաց­րել, որ­տեղ մեծ նկար­չի թի­կուն­քում հս­տակ ուր­վագծ­վում է մեծ հայն ու քա­ղա­քա­ցին։
Ար­ժե, ի­հար­կե, մեր ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նել նկար­չի ան­պա­ճույճ և բե­ղուն գրի­չը, օգտ­վե­լով Սա­րյա­նի թոռ­նու­հի, ար­վես­տա­բան և Մար­տի­րոս Սա­րյա­նի տուն-թան­գա­րա­նի վաս­տա­կա­շատ տնօ­րեն Ռու­զան Սա­րյա­նի 2007-ին կազ­մած «Սա­րյա­նը և Փա­րի­զը» (գրա­ռում­ներ, նա­մակ­ներ, հու­շեր և հոդ­ված­ներ) ան­նա­խա­դեպ ժո­ղո­վա­ծուից։
1926-ի ապ­րի­լի 16-ին Սա­րյա­նը դուրս է գա­լիս Երևա­նից, հաս­նում է Մոսկ­վա ապ­րի­լի 21-ին։ Մոսկ­վան հյու­րըն­կա­լում է հայ նկար­չին մինչև հու­լիս ա­միս։ Հե­տո նա ճամ­փա է բռ­նում դե­պի Սանկտ Պե­տեր­բուրգ։ «Սանկտ Պե­տեր­բուրգն ինձ վրա ցն­ցող տպա­վո­րու­թյուն թո­ղեց։ Այն ա­վե­լի մո­նո­մեն­տալ էր դար­ձել, և քա­ղա­քի ա­մա­յի փո­ղոց­նե­րը նրան թան­գա­րա­նա­յին տեսք էին տա­լիս։ Հիաս­քանչ կեր­պով մտած­ված և կա­ռուց­ված շեն­քե­րը, գե­ղե­ցիկ հրա­պա­րակ­ներն ու հու­շար­ձան­նե­րը վկա­յում են կա­ռու­ցող­նե­րի կա­տա­րյալ ճա­շա­կի մա­սին»։
Նա դե­պի Փա­րիզ ճամ­փոր­դե­լիս բա­վա­կա­նին տկար էր, նյար­դե­րը տե­ղի էին տա­լիս։ Սա­կայն կյան­քում շատ բա­ներ տե­սած և շատ փոր­ձու­թյուն­ներ հաղ­թա­հա­րած 46-ա­մյա Սա­րյա­նը հաղ­թա­հա­րում է տկա­րու­թյու­նը. առջևում ճա­նա­պարհն էր, ո­րը տա­նում էր դե­պի «աշ­խար­հի մայ­րա­քա­ղաք», դե­պի Փա­րիզ։ 1926-ի սեպ­տեմ­բե­րին նա ար­դեն Փա­րի­զում էր։ «Ես սկ­սե­ցի ճա­նա­չել Փա­րի­զը հո­յա­կապ կեր­պով կազմ­ված ու­ղե­ցույց­նե­րի շնոր­հիվ։ Շատ ա­րագ հաս­նում էի այն վայ­րը, ուր պետք է գնա­յի` նս­տե­լով մետ­րո, տրամ­վայ և ավ­տո­բուս։ Այս քա­ղա­քում են հա­սակ ա­ռել ֆրա­նի­սա­կան գե­ղան­կար­չու­թյան հիաս­քանչ և գու­նեղ հս­կա­նե­րը։ Գե­ղան­կար­չու­թյու­նը, որ­պես ար­վեստ, ոչ մի տեղ, և ոչ մի երկ­րում չի հա­սել այն գա­գաթ­նե­րին, ո­րոնք նա գրա­վել է այս­տեղ, իր նոր ռեա­լիստ­նե­րով, ո­րոնց ան­վա­նում են «իմպ­րե­սիո­նիստ­ներ»։
Սա­րյանն ըմ­բոշխ­նում է Փա­րի­զը։ Նա Փա­րի­զը տես­նում է և գնա­հա­տում այս քա­ղա­քը ողջ պեր­ճան­քով և թշ­վա­ռու­թյամբ։ «Փա­րիզն աղմ­կոտ, գու­նեղ, սա­կայն նաև ան­բա­րո­յա­կան քա­ղաք է։ Այն լի է արևմտյան աշ­խար­հին հա­տուկ հա­կա­սու­թյուն­նե­րով, թե՛ զմայ­լում, թե՛, միևնույն ժա­մա­նակ, իր թույնն է նե­րար­կում։ Փա­րի­զու­հին գե­րիչ է, գե­ղե­ցիկ, գայ­թակ­ղիչ։ Նա աշ­խար­հի ա­մե­նա­հիաս­քանչ կինն է և ձգում է աշ­խար­հի բո­լոր տղա­մարդ­կանց։ Նա ու­նի դրա հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր հատ­կա­նիշ­նե­րը և օգ­տա­գոր­ծում է իր խել­քը զգաց­մուն­քի պաշ­տա­մուն­քը կեն­դա­նի պա­հե­լու հա­մար։ «Մո­ւլեն Ռուժ» և «Ֆո­լի բեր­ժեր» կա­բա­րե­նե­րի ռե­վյու­նե­րում կի­նը մերկ է հան­դես գա­լիս բո­լո­րի առջև։ Մոն­մարտ­րը, նոր Փա­րի­զի այս թա­ղա­մա­սը, հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կաց տուն է, ուր գա­լիս են բո­լոր նրանք, ով­քեր կա­րոտ են հեշ­տան­քի»։
Բայց Սա­րյա­նի գեր­խն­դի­րը Ֆրան­սիա­յի մայ­րա­քա­ղա­քում, իր խոս­քով ա­սած` «նկա­րիչ­նե­րի Մեք­քա­յում ինքն ի­րեն փոր­ձելն է»։ Զար­մա­նա­լի է, ռու­սա­կան կեր­պար­վես­տում թրծ­ված, մինչև 1910-11 թվա­կան­նե­րը հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան աշ­խա­տանք­նե­րով հան­րահռ­չակ­ված («Ջր­հո­րի մոտ։ Տապ օր» և այլն), նկա­րի­չը Փա­րի­զում փոր­ձում էր հայտ­նա­բե­րել սե­փա­կան նե­րաշ­խար­հի խոր­քե­րում թաքն­ված կեր­պար­վես­տի գան­ձե­րը։ «Ոս­կե գեղմ» խմ­բի կազ­մա­կեր­պած ցու­ցա­հան­դես­նե­րում նա ներ­կա­յա­նում է ար­վես­տա­սեր աշ­խար­հին փայ­լուն և անս­պա­սե­լի կտավ­նե­րով. «Նռ­նե­նու վրա», «Շոգ օր։ Վա­զող շուն»։
1909-ին նա նկա­րում է ինքն ի­րեն։ 1911-ին` ստեղ­ծում է «Ե­գիպ­տու­հի­ներ»-ը, 1914-ին` «Դե­ղին ծա­ղիկ­նե­րը»։ «Սա­րյա­նը և Փա­րի­զը» ձեզ ար­դեն ծա­նոթ ժո­ղո­վա­ծուում բա­վա­կա­նին ու­շագ­րավ հնարք են կի­րա­ռել։ Այս­պես, «Մ. Սա­րյան. Ինք­նա­դի­ման­կար. 1909» նույն է­ջում զու­գա­հեռ­վում է Վին­սենտ Վան Գո­գի եր­կու հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հետ, «Պրո­վան­սա­ցի հով­վի դի­ման­կա­րը (1887) և «Ինք­նա­դի­ման­կար ֆետ­րե գլ­խար­կով» (1877-1888 թթ.)։
Պոլ Գո­գե­նի «Զվար­ճանք­ներ» (1892) կտա­վի հետ է հե­ռա­կա կար­գով մր­ցակ­ցում Սա­րյա­նի 1911-ին վրձ­նած «Ե­գիպ­տու­հի­ներ» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը և այլն։ Նա մր­ցակ­ցում է և վս­տա­հա­բար չի կորց­նում դեմ­քը։ Այ­սինքն, մեծն Մար­տի­րո­սը կա­րող էր աշ­խար­հի մի խա­ղաղ ան­կյու­նում ա­ռանձ­նա­նալ (դի­ցուք Սանկտ Պե­տեր­բուր­գում, Մոսկ­վա­յում կամ Փա­րի­զում) և զբաղ­վել միայն իր հո­գուն և մտ­քին հա­րա­զատ ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով։ Նրա գե­ղար­վես­տա­կան մեծ ա­վյու­նը կաս­կա­ծի տեղ չի թող­նում, որ Սա­րյա­նը, ապ­րե­լով և ա­րա­րե­լով օ­տար եր­կինք­նե­րի տակ, շատ ա­րագ հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման և փառ­քի կար­ժա­նա­նար։ Բայց իր մեծ հայ­րե­նա­կից Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի (և մյուս­նե­րի նման) Սա­րյա­նը հա­վա­տա­րիմ էր իր ուխ­տին` ապ­րել և ա­րա­րել ան­հա­մար ար­հա­վիրք­նե­րից նոր շունչ քա­շած նախ­նի­նե­րի հայ­րե­նի­քում։
Նա, ինչ խոսք, ա­ռա­քյալ էր։ Կեր­պար­վես­տի ա­ռա­քյալ։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Մայ­րա­քա­ղա­քում Սա­րյա­նի կեր­պա­րը ներ­կա­յաց­ված է հա­վուր պատ­շա­ճի։ Երևա­նի կենտ­րո­նում է գտն­վում նրա ան­վան փո­ղո­ցը, Հա­յաս­տա­նի զբո­սաշր­ջա­յին խայ­ծե­րից մե­կը նրա տուն-թան­գա­րանն է, օ­պե­րա­յին հա­րա­կից այ­գում է գտն­վում նրա մար­մա­րա­կերտ փա­ռա­հեղ հու­շար­ձա­նը։ Սա­կայն այս ա­մե­նը ի­րա­կա­նաց­վել է Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում։
Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար (ե­րեկ և այ­սօր) Սա­րյանն ըն­դա­մե­նը հիա­նա­լի գե­ղար­վես­տա­կան կա­պի­տալ է, որն անհ­րա­ժեշտ պա­հին մս­խում են ա­ռանց այլևայ­լու­թյան։
Սա­կայն մենք (այն է` Եր­րորդ հան­րա­պե­տու­թյու­նը) պար­տա­վոր ենք քա­վել մեղ­քը նրա ա­ռաջ, թե­կուզ այս­պես` Սա­րյա­նի ար­վես­տը հա­մաշ­խար­հայ­նաց­նել ֆիլ­մա­շա­րե­րով, պատ­կե­րագր­քե­րով և սա­րյա­նա­կան տո­նա­հան­դես­նե­րով։ Չէ՞ որ նա հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տում գրե­թե ան­հայտ է որ­պես «իր դա­րի խո­շո­րա­գույն նկա­րիչ­նե­րից մե­կը»։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 6891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ