Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ թա­տե­րա­կան դա­դար

Ոչ թա­տե­րա­կան դա­դար
17.03.2020 | 01:12
Վա­նա­ձո­րի Հովհ. Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րե­նի թա­փուր պաշ­տո­նի հա­մար ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած մր­ցույ­թը, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, հե­տաձգ­վել է: Այս մա­սին «Ի­րա­տե­սին» տե­ղե­կաց­րեց թատ­րո­նի լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու Գոռ Փե­լե­շյա­նը: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով` թեկ­նա­ծու­նե­րը հինգն են, մե­կը՝ Երևա­նից, մյուս­նե­րը՝ Վա­նա­ձո­րից, հայտ է ներ­կա­յաց­րել նաև թատ­րո­նի տնօ­րե­նի ԺՊ Լու­սի­նե Սա­հա­կյա­նը։
Թատ­րո­նի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան մա­սին խոսք լի­նել չի կա­րող, բնա­կա­նա­բար, պատ­ճա­ռը միայն սպաս­վող մր­ցույ­թը չէ, այլև հա­մա­վա­րա­կը: «Մինչ մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը հե­տաձ­գե­լու ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ո­րո­շու­մը մենք ար­դեն բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րը, ո­րոնք նա­խա­տես­ված էին մինչև մար­տի 31-ը, հե­տաձ­գել էինք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Դիտվել է՝ 6241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ