Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված են զանգվածային միջոցառումները

Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված են զանգվածային միջոցառումները
28.03.2020 | 22:40

Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020-ի մարտի 31-ին ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։ Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։
«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,-տեղեկացրեց գլխավոր մասնագետը։
Նա նաև հայտնեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ԱՀ մշտական ներկայացուցչությունում, և այս պահին ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։ 2020-ի մարտի 31-ին Արցախում նախատեսվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։


Իսկ Հայաստանում 2020-ի մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ նաեւ հանրային միջոցառումների անցկացումը։ Հանրային միջոցառում է համարվում 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։


Մարտի 24-ին ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանում արտակարգ դրության նոր սահմանափակումներ մտցնելու մասին եւ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել. քաղաքացիները պետք է տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով էլ պետք է չհավաքվել անգամ բակերում:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ